ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Արամ Սարգսյան. Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը

Արամ Սարգսյան. Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը
14.01.2021 | 19:11

Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով մոսկովյան վերջին եռակողմ հանդիպմանը: Նա ընդգծեց, որ այդ հանդիպմանը Թուրքիան չէր մասնակցում: «Թուրքիայի համար լուրջ հարված էր: Թուրքիան մտածում է, որ Ադրբեջանը թռնում է իր գլխից», - ասաց Սարգսյանը:


Նրա խոսքով՝ Ադրբեջանում ժողովուրդը համարում է, որ խնդիրը լուծված չէ՝ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում ռուսական զորքեր կան:
«Եթե խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը այս պատերազմից հետո որոշակի առումներով զիջել ենք Ռուսաստանին, Ադրբեջանը դեռ տաք է, չի զգում՝ ինքը ոչ միայն Ռուսաստանին, նաև Թուրքիային է զիջել», - ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ